Գնիշիկաձորը բնակեցվել է դեռևս մարդկության պատմության արշալույսից:
Վայոց ձորի նախալեռնային գոտու լանդշաֆտն ու կլիմայական պայմանները խիստ բարենպաստ են պտղաբուծության` հատկապես խաղողի որթի մշակման համար:
Գնիշիկաձորի լանդշաֆտն ուրույն էկոլոգիական խորշ է, որն աչքի է ընկնում սառնորակ աղբյուրներով, կենդանական ու բուսական աշխարհի հարուստ բազմազանությամբ, որտեղ առանցքային նշանակություն ունի խաղողենին:
Գնիշիկաձորը կամ Գնիշիկի ձորը (Գինեշիկաձոր, Թմաձոր, Քթմաձոր) գտնվում է Արփա գետի ձախակողմյան վտակ Գնիշիկ գետի (Գինիշիկագետ, Ամաղու գետ) ավազանում:
Գնիշիկաձորի հնագիտական համալիրի պեղումները պայմանավորված են այստեղ գտնվող խաղողի երբեմնի այգիների և դրանցում պահպանված շինությունների հետքերի առկայությամբ: